ՀՀԿ ԳՄ անդամ, կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրա եղբայրները կարծես թե դարձել են այս իշխանությունների PR ակցիաների զոհերը: Նախ Երեւանի քաղաքապետի պաշտոնից ժամանակին հրաժարական տվեց Գագիկ Բեգլարյանը, վերջերս էլ եղբայրը՝ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Բեգլարյանը (Սերժ Սարգսյանի հայտնի խորհրդակցությունից հետո): Հիշեցնենք, որ ժամանակին Գ. Բեգլարյանն ասել էր, թե սխալ է իր եղբորը մեղադրել գնումների ոլորտում տեղի ունեցած չարաշահումների մեջ, քանի որ նրա ղեկավարած հիմնարկության անունը հուշում է, որ ՊՈԱԿ-ն ընդամենը խորհրդատվական մարմին է: Երեկ նախարար Գ. Բեգլարյանին հարցրինք՝ ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ իրենց ընտանիքի անդամները դարձել են իշխանությունների քարոզչամեքենայի զոհը: «Դա սխալ տպավորություն է»,-«Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց նա:
ԱՅԴՊԵՍ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ