ՀԱԶԸ ՉԹՈՂԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին ու ներկա նախագահների միջեւ լուռ հակամարտություն է ընթանում: 6 ամիս ԱԺ նախագահ աշխատած Սամվել Նիկոյանը սովորաբար ԱԺ նիստի ժամանակ գրանցվելուց եւ քվեարկելուց հետո անմիջապես հեռանում է դահլիճից: Նա ցուցադրաբար դահլիճ է վերադառնում միայն այն ժամանակ, երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դահլիճում չի լինում: Իսկ երեկ, երբ Աբրահամյանն ամբողջ օրը չկար (մեկնել է մեկշաբաթյա արձակուրդի), Սամվել Նիկոյանը մինչեւ նիստի ավարտը մնաց ԱԺ դահլիճում եւ հետեւում էր 2013թ. պետական բյուջեի քննարկումներին: Նիկոյանն ԱԺ ամբիոնի մոտ այնպիսի էնտուզիազմով էր պաշտպանում Տիգրան Սարգսյանի կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծը, որ հուզմունքից սկսեց խեղդվել, հազալ: Մի քանի անգամ ընդհատեց ելույթը՝ ջուր խմելու համար, բայց դա էլ չօգնեց. ձայնը կտրվել էր: Արդյունքում՝ ստիպված էր ելույթն ընդհատել ու հեռանալ ամբիոնից:




Լրահոս