Թուրքիայում խորհրդարանական ընտրություններում անհաջող կերպով հանդես եկած երկրի նախագահ Էրդողանի «Ազատություն ու արդարություն» կուսակցությունը լուրջ բարդությունների կբախվի նոր կառավարության ձևավորման հարցում:
Այն 13 տարում առաջին անգամ զրկվել է Մեջլիսում խորհրդարանական մեծամասնությունից: Կուսակցությանը հաջողվել է հավաքել ընդամենը ձայների 41%-ը:
Բացի այդ, 3 կուսակցությունների կողմից ներկայացված հայ թեկնածուները դարձել են Թուրքիայի Մեջլիսի պատգամավորներ: Մասնավորապես խորհրդարան են անցել Մարգար Եսայանը, Սելինա Դողանն ու Գարո Փայլանը:
Այսպիսով, ավելի քան կես դար անց Թուրքիայի խորհրդարանում կրկին հայ պատգամավորներ են մտնում: