Թուրքիայի ազգային արժույթը թարմացրել է իր պատմական նվազագույնը՝ հասնելով մեկ դոլարի համար 2,75 լիրայի՝ այս մասին են վկայում Ստամբուլի ֆոնդային բորսայի տվյալները, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
Թուրքական լիրայի արժեզրկումը կապում են Թուրքիայում կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ, որոնց արդյունքում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը 13 տարվա մեջ առաջին անգամ խորհրդարանում կորցրել է մեծամասնությունը:
Նախնական տվյալներով՝ ձայների 100%-ի հաշվարկից հետո իշխող պահպանողական «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 40,8%-ը և խորհրդրանում 256 տեղ: Իսկ ձախակողմյան «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» ստացել է ձայների 25.2% ու խորհրդարանում 133 տեղ, ազգայնական «Ազգային շարժման կուսակցությունը»՝ 16.5% ու 83 աթոռ, քրդական «Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը»՝ 12.9 % ու համապատասխանաբար 78 տեղ: