«Մեծ ցատկ»՝ գետերի և լճերի պահպանությանը նվիրված միջազգային արշավի շրջանակներում երիտասարդները միասին ցատկեցին Ազատ գետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ը հանդես եկել հայտարարությամբ.

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ միացել է «Մեծ ցատկ»՝ գետերի և լճերի պահպանությանը նվիրված միջազգային արշավին և այս տարի Հայաստանում իրականացրեց «Ցատկ Հայաստան» (Jump Armenia) բնապահպանական արշավը: Արշավի ընթացքում Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ սեմինար-քննարկում ՀՀ ջրային ռեսուրսների և դրանց հիմնախնդիրների վերաբերյալ: Ծրագրի ամփոփիչ միջոցառման ընթացքում ծրագրի մասնակից ավելի քան 30 երիտասարդ միասին ցատկեցին Ազատ գետը:

Արշավի նպատակն էր բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը Հայաստանում ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Ինչպես նաև խթանել երտասարդների միջազգային համագործակցությունը: Յուրաքանչյուր թիմ պետք է համգործակցի մեկ այլ երկրի թիմի հետ և համատեղ իրականացնի թռիչքը: Այս տարի Հայաստանը իր թռիչքը իրականցրեց Լատվիայի SUPER SALMONS երիտասարդական թիմի հետ:

«Գետերի եվրոպական ցանց» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ 2005 թվականին շուրջ 250.000 մարդ 22 եվրոպական երկրում ցատկեցին իրենց երկրների գետերն և լճերը` ջրային ավազանների խնդիրների վրա ուշադրություն սևեռելու նպատակով: Այդ օրվանից հետո ամեն տարի հունիսին իրկանացվում են ամենամյա միջոցառումներ: Այժմ ծրագրին մասնակցում են շուրջ 50 թիմեր Գերմանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Նիդերլնդներից, Միացյալ Թագավորությունից, Վրաստանից, Լիտվայից, Լատվիայից, Հունաստանից և Պորտուգալիայից:

Արշավը Հայաստանում իրականացվում է Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ:




Լրահոս