Թունավորման պատճառ դարձած թութը վաճառել է Վերին Արտաշատ գյուղի բնակիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում արձանագրված թունավորման պատճառները բացահայտելու նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թութը վաճառվել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակչի կողմից:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են նաև, որ բնակիչն իրացրել է սեփական այգու ծառերից հավաքված թութը: Լաբորատոր փորձաքննության նպատակով վերցվել են ինչպես թթի նմուշներ, այնպես էլ տեղափոխող մեքենայից և սննդամթերքի տարաներից լվացուկներ:

Ծառայությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները վարակի աղբյուրը բացահայտելու համար:




Լրահոս