Գազի հարցերով հանձնաժողովի ընդունած փաստաթուղթը պետք է ուղարկել դատախազություն. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում մեկնարկել են հերթական քառօրյայի աշխատանքները: Նիստի հենց սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորեց պատգամավոր Մհեր Սեդրակյանին:

Գալուստ Սահակյանը ներկայացրեց օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագիծը, ապա պատգամավորները խոսեցին վարման կարգով: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ԱԺ նախագահն օրակարգում չի նշել գազամատակարարման հարցերով զբաղվող հանձնաժողովի  հաշվետվության վերաբերյալ իրենց ներկայացրած նախագծի մասին:

«Այն շատ կարևոր է, քանի որ հանձնաժողովն ընդունել է մի փաստաթուղթ, որտեղ առկա են անճշտություններ` բազմաթիվ հայտնաբերված չարաշահումների մասին: Մենք առաջարկում ենք այդ չարաշահումների մասին հայտարարությունն ուղարկել դատախազություն», – նշեց Զուրաբյանը:




Լրահոս