ՉԻ ԼՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2003թ. առ այսօր ՀՀ ԱԺ օրակարգում է Ստրասբուրգում ստորագրված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան վավերացնելու մասին հարցը: Ասել է թե՝ մոտ 10 տարի է՝ այդ կոնվենցիայի քննարկումն ԱԺ-ում հետաձգվում է ու չի վավերացվում: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն խնդրել ԱԺ նախկին նախագահներ Տիգրան Թորոսյանից եւ Սամվել Նիկոյանից՝ պարզելու, թե ինչու իրենց պաշտոնավարման տարիներին այդ հարցը չեն դրել ԱԺ քննարկմանը: Տիգրան Թորոսյանը երկար լռելուց հետո նշեց, թե մանրամասներին չի ուզում անդրադառնալ. «Հնարավոր է, որ վավերացումից հետո ղարաբաղյան խնդրի հետ կապված որոշ շահարկումներ լինեին Ադրբեջանի կողմից, եւ ճիշտ կլինի, որ այդ կոնվենցիան միաժամանակ վավերացնեն ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը»: Իսկ Սամվել Նիկոյանն ասաց, թե առաջին անգամ է այդ հարցի մասին լսում:




Լրահոս