Հայաստանը Ռուսաստանի լավագույն բարեկամ երկներից մեկն է. սոցհարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսների մեծամասնությունը բացասական է վերաբերվում ԱՄՆ-ին, Եվրամիությանն  ու Ուկրաինային, իսկ բարեկամ երկրներ է համարում Բելառուսին, Չինաստանին, Ղազախստանին, Հայաստանին ու Հնդկաստանին: Ինչպես գրում է «Ինտերֆաքսը», այս մասին են վկայում  «Լևադա-կենտրոն»-ի կողմից մայիսի 22-25 ՌԴ 134 բնակավայրերում 1600 մարդկանց շրջանում անցկացված հարցման տվյալները:

Համաձայն հետազոտության արդյունքների՝ հարցվածների 73%-ը վատ է վերաբերում ԱՄՆ-ին, այդ երկրի մասին դրական է արտահայտնվել հարցվածների միայն 15%-ը:

Եվրամիության ու Ուկրաինայի մասին ռուսների կարծիքները համընկնում են՝ այդ երկրների հանդեպ դրական է տրամադրված 26%-ը, 59%-ը՝ բացասական:

Ռուսաստանի համար բարեկամ երկրների հնգյակում են Բելառուսը՝ 55%, Չինասսանը՝ 43%, Ղազախստանը՝ 41%, Հայաստանն ու  Հնդկաստանը 18-ական տոկոս:




Լրահոս