Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ հունիսի 8-ի դրությամբ սողանքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երթևեկելի է ըստ սահմանափակ, հատուկ ժամանակացույցի՝ առավոտյան ժամը 7.00-ից մինչև երեկոյան 19.00-ն։
Օրվա մնացած ժամերին ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն