
Այսօր խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հանգամանքին, որ ԱԱԾ աշխատակիցները Հայաստան մուտք գործելու հնարավորություն չեն տվել և փաստացի արտաքսել ֆրանսահայ գործիչ Շանթ Ոսկերչյանին, ով Հայաստանում լինելու իրավունք ունի:
«Այս փաստը սուր հակասության մեջ է մտնում ձեր իշխանության կողմից շրջանառվող «Արի տուն» կարգախոսի հետ: Հիմա այս մարդիկ գա՞ն տուն, թե՞ չգան: Այս գործի վերաբերյալ պետք է զբաղվել», – ընդգծեց նա:
Ի պատասխան Գալուստ Սահակյանը նշեց, թե ծանոթ չէ խնդրին, բայց խոստացավ տեղեկանալ: