«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի Կորյունի փողոցում գտնվող «Իքս, իքս, իքս» բարում: Այնտեղի աշխատակցուհիներից մեկը (հասկանալի պատճառներով անունը չենք նշում) մի բուռ դեղ է խմել՝ ինքնասպան լինելու նպատակով: Սակայն նրան շտապ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է նրա կյանքը փրկել: Մեր տեղեկություններով՝ երիտասարդ աղջկա ինքնասպան լինելու պատճառներից մեկն այն է, որ վերջերս ամուսնուց բաժանվել է ու սոցիալապես վատ պայմաններում է ապրում:
ՄԻ ԲՈՒՌ ԴԵՂ Է ԽՄԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ