ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ քառօրյա նիստում անդրադարձավ խորհրդարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի պահվածքին և պահանջեց, որ վերջինս ներողություն խնդրի ԱԺ պատգամավորներից: Մարուքյանը նշեց, որ սոցիալական ցանցվում Բաբայանը կոպիտ է արտահայտվել պատգամավորների հասցեին և գրել, որ պատգամավորներից մեկն անգրագետ հարց է տվել:
«Ստացվում է, որ այս մարդը չի ճանաչում իր դերը: Ուզում եմ իմանամ՝ մեր աշխատողը կոչված է մեր գործունեությունը լուսաբանելո՞ւ, թե մեզ փնովելու: Շունը տիրոջը չի ճանաչում, էդ մարդը չի ճանաչում իր դերը»,- նշեց Մարուքյանը:
Նա հավելեց, որ Արսեն Բաբայանը պետք է հրապարակի այն պատգամավորի անունը, ում մասին գրել է, թե անգրագետ հարց է տվել, այլ ոչ թե խոսի ընդհանուր: «Ես պատասխան եմ ակնկալում, ինքը պետք է ներողություն խնդրի»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը: Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, թե կզբաղվի հարցով: