Ադրբեջանի Աբշերոնի շրջանի Սարայի բնակավայրում իրենց սեփական տան մեջ սպանել են քաղաքապետ Վասիլյա Աբիլհասանովային ու նրա ամուսնուն, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:
Հանցագործները գլխատել են Վ. Աբիլհասանովային, իսկ նրա ամուսնուն գնդակահարել են: Այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու համար հրդեհել են Աբիլհասանովների տունը:
Հանցագործության հետաքննության հարցերով ստեղծվել է հատուկ քննչական խումբ: Հարուցվել է քրեական գործ, տարվում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ, որոնց արդյունքում հանցագործը ձերբակալվել է: Համաձայն հայտնված տեղեկությունների՝ մարդասպանը Սարայի բնակավայրի բնակիչ Ֆեդայի Գյուլօղլան օղլու Հուսեյնովն է: