Խորհրդարանում շարունակվում են Գլխավոր դատախազի` 2014 թվականի գործունեության մասին հաղորդման մասին քննարկումները: Ելույթով հանդես եկավ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ով նշեց, որ կաշառակերության, երկրում տիրող անօրինականությունների գլխավոր մեղավորը իշխանություններն են:
«Պարոն Կոստանյան, մամուլն ուղղակի հեղեղված է մեր երկրում տիրող չարաշահումների վերաբերյալ նյութերով: Ես իրավունք չունեմ կասկածելու ձեր մասնագիտական հմտությունների և ինտելեկտի վրա, ուրեմն պետք է մի պատճառ լինի, որ Դուք հետամուտ չեք այդ հրապարակումներին, և դրա պատճառն այն քաղաքական խորհուրդն է, որը ստանում եք Սերժ Սարգսյանից»,- նշեց Զուրաբյանը:
ՀԱԿ պատգամավորն իր ելույթում հիշեցրեց, որ ընդամենը 1 ժամ առաջ ՀՀԿ-ականները դեմ քվեարկեցին ԱԺ գազի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը դատախազություն ուղարկելուն: Զուրաբյանն իր ելույթում անդրադարձավ ընտրակեղծիքներին և նշեց, որ միայն դատախազի վճռական գործողությունների արդյունքում հնարավոր կլինի Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնել: