«Որեւէ որոշում չի կայացվել, բայց կարծում եմ, որ շատ լավ եւ արդյունավետ առաջին հանդիպում էր: Մի բան երկու կողմերին էլ շատ հստակ է, որ առայժմ խոսելու ենք օրակարգային հարցերի մասին, ոչ թե թեկնածուների, ինչն այս դեպքում երկրորդական է»:
Եւ այսպես, ԲՀԿ-ն իր սկսած կոնսուլտացիաների մասին խոսում է այնպիսի սպասումներով ու հավատով, որ թվում է՝ այն տապալվելու դեպքում չի կարողանալու հետագա գործունեություն ծավալել: Բայց ախր բոլորին է հասկանալի, որ հայաստանյան քաղաքական գործիչները չեն կարողանալու համախմբվել եւ մեկին ընտրել որպես լիդեր: Դրա համար էլ Օսկանյանն ասում է՝ թեկնածուների հարցը երկրորդական է: Ինչպե՞ս է երկրորդական, եթե առջեւում, այնուամենայնիվ, նախագահական ընտրություններ են, ու դուք էլ մինչեւ հիմա թեկնածու չունեք: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը չի անցնի խորհրդարանական համակարգի: