51-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 8-ին, ժամը 09.11-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի փողոցի թիվ 3 շենքի տանիքից քաղաքացին փորձում է ցած նետվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ՝ 1964 թ. ծնված Կ. Մ.-ի ինքնասպանության փորձը:




Լրահոս