«Իհարկե, շատ ավելի մեծ խնդիրներ լուծելու համար պահանջվում են շատ ավելի մեծ գումարներ»:
Հետաքրքիր գործընթացներ են սկսվել մեր երկրում: Բոլորը դժգոհում են ֆինանսական սուղ պայմաններից, բոլորը պետությունից ակնկալում են առավել մեծ գումարների ներդրում: Այնպիսի տպավորություն է, որ բյուջետային քննարկումները, որոնք ծավալվում են Ազգային Ժողովում, անկեղծանալու սեմինար են: Եթե նույն նախարարը կամ նրա նման մյուս նախարարներն այդքան դժգոհ են, որ մեծ խնդիրներ լուծելու համար մեծ գումարներ չկան, ինչո՞ւ են նույն գործող ռեժիմին գովերգում՝ արդարացումներով, թե ՀՀԿ-ից բացի, որեւէ այլ ուժ ի զորու չէ կառավարել երկիրը: