ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանն իր որդուն չի թողնի քաղաքապետ դառնալ: Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին և այն փաստին, որ ընտրվում են իշխանության ներկայացուցիչների բարեկամները` այս մասին նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նշենք, որ Մհեր Սեդրակյանը խուսափում է լրագրողներին հարցազրույց տալուց, քանի որ կարծում է, թե իր խոսքը մշտապես աղավաղվում է: «Էլ մարդ չկա՞ր հարց տալու` ով ընտրվեց, ով չընտրվեց», – նշեց նա:
Այն դիտարկմանը, թե ինչպես է ստացվում, որ պաշտոնյաների բարեկամներն են մշտապես ընտրվում, Սեդրակյանը նշեց. «Իրենց հարցրեք»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում