![](https://armlur.am/wp-content/uploads/2014/12/karlos-teves.jpeg)
Մադրիդի «Ատլետիկո»-ն շարունակում է հետաքրքրվել Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կառլոս Տևեսի ծառայություններով: Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն զանգահարել է Տևեսին ու բանակցություններ վարել վերջինիս հետ:
Նա շատ է գնահատում հարձակվողի տաղանդը: Չի բացառվում, որ արդեն այս շաբաթվա ավարտին Տևեսը կհամալրի «Ատլետիկո»-ի կազմը: Արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է նաև ՊՍԺ-ն: