Ժամանակի կորուստ է անհեթեթ հայտարարությունները քննարկելը. Գևորգ Կոստանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խորհրդարանում իր հաշվետվության քննարկման բուռն ընթացքին և պատգամավորների քննադատություններին:

«Պատգամավոր չէ, որեւէ մեկը չի կարող ինձ նկատողություն անել: Երկրորդը՝ կարծում եմ, որ ժեստիկուլյացիան ընդհանրապես դա մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման եղանակ է: Արդարանալու կարիք բացարձակ չունեմ: Ես ասել եմ, որ պատրաստ եմ ընդունել ցանկացած տիպի քննադատություն, եթե դրանք կառուցողական են: Ես ժամանակի կորուստ եմ համարում անհիմն, անհեթեթ հայտարարությունները դարձնել քննարկման առարկա», – նշեց նա:

Նա նշեց, թե ողջամտությունը պահանջում է ըմբռնումով մոտենալ ցանկացած բովանդակությամբ հայտարարություններին, որոնք չունեն տրամաբանություն, բարոյականություն:

Անդրադառնալով իր ժեստիկուլյացիային` նա նշեց. «Պատգամավոր չէ, որեւէ մեկը չի կարող ինձ նկատողություն անել: Երկրորդը՝ կարծում եմ, որ ժեստիկուլյացիան ընդհանրապես դա մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման եղանակ է: Դա դասագրքում էլ է գրված: Կլինի դա պառլամենտում, որեւէ տեղ, ժեստիկուլյացիան ընդամենը իրար հետ փոխհարաբերվելու միջոց է: Տարբերություն չկա, թե ժեստիկուլյացիան որտեղ է արտահայտվում: Ինձ համար անգամ տարօրինակ չի, անգամ ապշեցուցիչ է, որ ժեստիկուլյացիան կարող է ընդհանրապես քննարկման առարկա դառնալ»:

Նա հավելեց, թե զարմանալի է, որ դա դարձել է քննարկման առարկա:




Լրահոս