Beeline վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ Շենգավիթում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

8 հունիսի 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է Երևանում վաճառքի և սպասարկման գրասենյակի բացման մասին։ Վաճառքի և սպասարկման նոր գրասենյակը գտնվում է Շենգավիթ համայնքում, Սողոմոն Տարոնցի 11/5 հասցեում: Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-ից մինչև 18:00-ը:

«Ծառայությունների և սպասարկման որակի կատարելագործմանը զուգահեռ Beeline-ը ձգտում է վաճառքի և սպասարկման գրասենյակները բաժանորդների համար դարձնել առավելագույնս հասանելի: Այս նպատակով մենք ավելացնում ենք գրասենյակների թիվը, և ես վստահ եմ, որ այսօրվանից Շենգավիթ համայնքի բնակիչների համար Beeline-ի պարզ և հարմար ծառայություններից օգտվելը կդառնա ավելի հաճելի և հարմարավետ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել նոր գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենխոշոր սեփական  վաճառքի և սպասարկման գրասենյակների ցանցերից մեկը։ Ներկայումս, Հայաստանում գործում է 77 գրասենյակ, որոնցից 50-ը` մարզերում, իսկ 27-ը` Երևանում։

Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։




Լրահոս