Նախագահի լիազորությունների երկրորդ ժամկետը ստանձնած Բարաք Օբաման իր առաջին արտասահմանյան այցը կատարելու է Թուրքիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոն: Դեսպանը նաեւ մանրամասնել է, որ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում քննարկման հիմնական հարցը Սիրիայի շուրջ ստեղծված ճգնաժամին առնչվող հարցերն են լինելու: Ու հենց սրանով կարելի է բացատրել, որ Օբաման նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում ընդհանրապես չանդրադարձավ հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրին եւ նույնիսկ չհանդիպեց ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններին, որպեսզի չզայրացնի Թուքիային, որն ԱՄՆ-ի ամենակարեւոր դաշնակիցն է:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս եք մեկնաբանում Բարաք Օբամայի այս քայլը եւ առհասարակ, ի՞նչ սպասելիքներ ունենք երկրորդ ժամկետը ստանձնած Օբամայից հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրի առնչությամբ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ցեղասպանություն բառն արտասանելու վերաբերյալ ոչ մի սպասելիք չունեմ: Միջազգային փոխհարաբերությունների տեսանկյունից ԱՄՆ-ը անում է այն, ինչն արտահայտում է իր պետական շահերը: Այդ տեսանկյունից օրինաչափ է Օբամայի այցն այս տարածաշրջանում իր գործընկերոջ մոտ, քանի որ, առավել եւս այսօր, այստեղ խճճվում են հին եւ նոր զարգացումները՝ արաբական գարուն, դեռ «տաք» Իրաք, պերմանենտ անկայուն Աֆղանստան, եռացող Սիրիա եւ իհարկե, Իրան: Կարծում եմ՝ կարիք չկա ասելու, թե ինչ «կարեւորություն» կարող էին ունենալ հանդիպումները ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունների հետ:
դերասան
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես սպասելիքներ ունեմ միայն իմ երկրից ու պետությունից, մեր հանրապետության արտաքին քաղաքականությունը կարող է վերափոխվող տարածաշրջանում նոր գործառնություն ապահովել, եթե, իհարկե, իր սպասելիքը միայն սեփական ես-ից լինի: Կարծում եմ՝ առաջին հերթին արեւմտյան արժեհամակարգը կրող երկրների համար նոր Մերձավոր Արեւելքը կդառնա մեխը, եւ այդտեղ Բարաք Օբաման անելիք ունի: Առ այն, որ չի խոսել հայկական լոբբիի հե՞տ: Այն ես համարում եմ մարտավարական քայլ եւ հուսամ՝ հայկական պետությունն ու հայերս Հայ դատին ռազմավարական իմաստով հետամուտ ենք, ու այստեղ՝ այս Մերձավոր Արեւելքում, նոր գործընկերների հետ համագործակցության խորացման հեռանկարներն ու գլոբալ անվտանգության նոր պայմաններում դերակատարություն ստանձնելը առավել կարեւոր է, որտեղ մարտավարությունները ստորադասվում են ռազմավարությանը:
փորձագետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Բարաք Օբաման հիմա դեռ ոչ մի անդրադարձ չի անի Ցեղասպանության հարցին: Հիմա գնալով ավելանալու է քաոսը Մերձավոր Արեւելքում եւ ֆինանսա-տնտեսական ոլորտում: Այս պահին, իմ կարծիքով, նրա առաջ կանգնած մարտահրավերները սրանք են՝ գումարած ներամերիկյան, չերեւացող կլանային պայքարը: Այնպես որ…
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ