Այսօր Եռաբլուրում տեղի ունեցավ ՀՀ քաղաքական գործիչ, ԱԺ առաջին գումարման Ազգային ժողովի «Հանրապետություն» խմբակցության անդամ, «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, ապա նախագահ Սմբատ Այվազյանի հուշաքարի բացման արարողությունը: Արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը, պատգամավորներ, ՊՆ բարձրաստիճան սպաներ, Սմբատ Այվազյանի եղբայրը` Սեյրան Այվազյանը, հարազատները և մտերիմները:
Արարողությունից առաջ, երբ բոլոր հյուրերը ժամանում էին Եռաբլուր, Armlur.am-ի թղթակիցը նկատեց, որ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին սպասարկող մեքենան մտավ տարածք, սակայն նախարարն այդպես էլ մինչև արարողության սկսվելը մեքենայից չիջավ: Այնուհետև վերջինս փոքր-ինչ ուշացումով մոտեցավ վարչապետին և մնացած ներկաներին: Հարկ է նշել, որ նման միջոցառումների ժամանակ նախարարը երբևէ այս կերպ խույս չէր տվել լրագրողներից, ինչպես արեց այս անգամ
Հավանաբար պատճառը իր կնոջ հետ կապված վերջին խոսակցություններն ու իրադարձություններն էին, որոնց վերաբերյալ նախարարը չէր ցանկանա մեկնաբանություն տալ, այդ իսկ պատճառով Սեյրան Օհանյանը գերադասեց այդ կերպ վարվել: Նա նույնիսկ արարողության վերջում` սպարապետ Վազգեն Սարգսյնաի շիրիմին ևս ծաղիկ դնելուց հետո, անհայտ կերպով «անհետացավ»:
Վերջում հավելենք, որ արարողությանը ներկա չէին գեներալներ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը: