ԱԺ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը համացանցի իր էջում անդրադարձել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարություններին: Նա մասնավորապես գրել է.
«Այսօր, հունիսի 8-ին, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է մայիսի 27-ին ֆեյսբուքի իմ անձնական էջում կատարածս գրառմանը։ Այդ առնչությամբ կրկին իմ անձնական էջում հայտնում եմ. գրառմանս մեջ տեղ գտած կարծիքն իմ` ՀՀ քաղաքացու սեփական կարծիքն է: Այն որևէ առնչություն չունի Ազգային ժողովի հետ և չէր էլ կարող ունենալ։ Նշված գրառմամբ որևէ մեկին վիրավորելու միտում չեմ ունեցել, իսկ եթե պարոն Մարուքյանը վիրավորվել է գրառմանս մեջ տեղ գտած քննադատությունից, ապա թող ներող լինի»: