ՀԱՐՑ. Գիտեմ, որ բոլոր մանկապարտեզները պետք է անվճար լինեն, այդ թվում՝ այնտեղ անցկացվող պարապմունքները: Բայց դա այդքան էլ այդպես չէ: Մանկապարտեզներում անցկացվող անգլերենի եւ ռուսերենի պարապմունքների համար ծնողները գումար են վճարում: Եթե այդպես է, ուրեմն կա՛մ թող որոշակի ֆիքսված գումար սահմանվի, կա՛մ դա էլ ընդհանրապես հանվի: Այս դեպքում կարելի՞ է համարել, որ մանկապարտեզներն անվճար են, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւան քաղաքի մանկապարտեզներում կրթական լրացուցիչ ծառայություններն իրականացվում են «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի, մանկապարտեզի օրինակելի կանոնադրության (2-րդ կետ՝ ա, բ, գ, ենթակետեր) պահանջներին, ինչպես նաեւ հաստատության եւ երեխայի ծնողի միջեւ կնքվող պայմանագրին համապատասխան:
Գործընթացը կազմակերպվում է կամավորության սկզբունքով:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած նրան, որ դեռ մանկապարտեզից սկսած՝ անցկացվում է տարբեր առարկաների դասավանդում, այնուամենայնիվ, մեզանում երեխաները հիմնականում այցելում են հավելյալ վճարովի պարապմունքների: Այստեղ մի բան անպատասխան է մնում. երեխանե՞րն են անուշադիր, թե՞ համապատասխան ուսուցում չի իրականացվում: