ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս հաճախ եմ լսում, որ մանր, մասնավորապես 50-դրամանոց կոպեկների վրա գրված է, օրինակ, Լոռու մարզ, եւ դաջված է այդ մարզի նկարը: Արդյո՞ք դրանք օրինական են ու պիտանի օգտագործման, թե՞ համարվում են կեղծ կոպեկներ:

Ռուզաննա Թադեւոսյան (24 տարեկան, ոճաբան)


ՊԱՏԱՍԽԱՆ.
(Սկիզբը նախորդ համարում) Ստորեւ ներկայացնում ենք հիսուն դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության 10 մարզերին եւ ք. Երեւանին նվիրված 2012թ. թողարկման ՀՀ շրջանառու հիշատակային մետաղադրամների նկարագրությունը:
ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է 11 տեսակի 50 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ` նվիրված ՀՀ 10 մարզերին եւ ք. Երեւանին:
Մետաղադրամների դիմերեսի կենտրոնում պատկերված են.
1. Տավուշի բերդը (Տավուշի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ),
2. Գառնու հեթանոսական տաճարը (Կոտայքի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ),
3. Սեւանի թերակղզին (Գեղարքունիքի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ),
4. Հաղպատի եկեղեցական համալիրը (Լոռու մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ),
5. ֆայտոն (Շիրակի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ),
6. Սյունիքի դարպասները (Սյունիքի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ),
7. Խոր Վիրապը Արարատի պատկերի ներքո (Արարատի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ),
8. քարայծ (Վայոց Ձորի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ),
9. Բյուրականի աստղադիտարանը (Արագածոտնի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ):
շարունակելի

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գովելի է, երբ ամենուրեք հիշատակվում են մեր պատմամշակութային կարեւորագույն նշանակություն ունեցող վայրերը, որոնք պետք է ըստ արժանավույն ներկայացնել Հայաստան այցելող բազմաթիվ զբոսաշրջիկների:




Լրահոս