Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն արդեն կազմել է թիմի տրանսֆերային նպատակներն այս ամռանը:
Մարզիչն առաջին հերթին ցանկանում է Թուրինի «Յուվենտուս»-ից գնել հարձակվող Ալվարո Մորատային: Բրիտանական The Telegraph-ը հայտնում է, որ Բենիտեսը ցանկանում է իր թիմում տեսնել Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստներ Էդեն Ազարին ու Դիեգո Կոստային:
«Ռեալ»-ի տրանսֆերային ցուցակում են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան ու «Յուվենտուս»-ի պաշտպան Լեոնարդո Բոնուչին: