
Այսօր խորհրդարանում իրավապահ համակարգի գործունեությանն անդրադարձավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա ոչ բավարար համարեց Գլխավոր դատախազության գործողությունները` ուղղված հանրային հնչեղություն ունեցող գործերի բացահայտմանը:
Պատգամավորը, մասնավորապես, անդրադարձավ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանը` այն համարելով ոչ լիարժեք ու անբավարար: «Հավատացեք` եթե մենք անընդհատ բարձրացնում են այդ հարցը, ապա ոչ թե այն պատճառով, որ Հրաչ Մուրադյանը ՀՅԴ անդամ էր, այլ պատճառներն ավելի խորքային են. օրը ցերեկով սպանվել է Մարտական խաչի շքանշանակիրը, հերոսը, համայնքի ղեկավարը»,- նշեց նա:
Հավելենք, որ Պռոշյանի նախկին գյուղապետը սպանվել էր 2013թ.-ին: