
Աշխարհի առաջին ռակետներ Նովակ Ջոկովիչն ու Սերենա Ուիլիամսը տուգանվել են «Ռոլան Գարոս»-ի եզրափակիչներում դրսևորած վարքի համար:
Ուիլիամս-կրտսերը 3000 դոլար կվճարի մրցաշարի եզրափակիչ խաղում` Լյուցիա Շաֆարժովայի դեմ օգտագործած արտահայտությունների համար: Իսկ Ջոկովիչը կտուգանվի և նույնքան գումար կվճարի Վավրինկայի դեմ եզրափակչում պարտություն կրելուց հետո ռակետը կոտրելու պատճառով: