Եղանակը Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս գիշեր և նոյեմբերի 20-ին հանրապետության տարածքում կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ: Արևելյան շրջաններում տեղումները կշարունակվեն, արդեն նաև այլ շրջաններում պարբերաբար հնարավոր են թույլ տեղումներ, լեռներում` ձյուն, նախալեռներում և հովիտներում կդիտվի թաց ձյուն և ձնախառն անձրև:
Չնայած ամպամածությանը, ինտենսիվ կամ մեծ քանակությամբ տեղումներ հանրապետությունում չեն սպասվում: Առանձին վայրերում հնարավոր է մառախուղ, լեռներում և լեռնանցքներում` քամու ուժգնացում մինչև 15 մ/վրկ: Օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ առաջիկա օրվա ընթացքում չեն սպասվում: Երևանում այս գիշեր և նոյեմբերի 20-ին օրվա մեծ մասը կդիտվի փոփոխական ամպամածություն, առանց տեղումների եղանակ, երեկոյան դեմ հնարավոր է թույլ անձրև: Տեղ-տեղ հնարավոր է նաև մառախուղ: Այս գիշեր սպասվում է +2+4, ցերեկը՝ +10+12, երեկոյան՝ +7+9 աստիճան:
Տեղեկանում ենք “Մետեո-TV”- ից:




Լրահոս