Երևանի քաղաքապետարանի կողմից սիրիահայ երեխաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ ընդհանուր առմամբ համապատասխան աջակցություն է տրամադրվել սիրիահայ 700 ընտանիքի:
Զեկուցվել է նաև, որ շարունակվում է անօթևանների աջակցության ծրագիրը: Տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում կացարան է տեղափոխվել 73 անօթևան: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել երկու ուղղություններով իրականացվող աշխատանքները և հնարավորության սահմանում առավել ակտիվացնել դրանք:
Հանձնարարվել է համապատասխան աշխատանքներ տանել նաև երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ ՀՀ կառավարության ծրագրով մարզաառողջարանային ճամբարներում 3 հերթափոխով հանգստի կազմակերպման ուղղությամբ: Պատասխանատուներին հանձնարարվել է պարբերաբար այցելել ճամբարներ և տեղերում ծանոթանալ երեխաների հանգստի կազմակերպման պայմաններին: