Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հունիսի 12-ին մեկնել Բաքու: Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Բաքվում շաբաթվա վերջ Պուտինը կհանդիպի Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ժամանակ նրանք մտադրված են քննարկել երկկողմ համագործակցությանն անռչվող առևտրատնտեսական, քաղաքական հարցեր ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Նշվում է, որ ոչ մի փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ինչ վերաբերում է Ալիևի հետ բանակցություններին, ապա այնտեղ, բնականաբար, առևտրատնտեսական հարաբերություններ են, քաղաքական ոլորտն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»,- ասել է Ուշակովը:
Տեղեկացվում է, որ Պուտինը Բաքվում կարող է նաև հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփի հետ: