Ժողովուրդ. Վարդան Սեդրակյանը սկսել է իր նախընտրական քարոզարշավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հունիսի 11-ին էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը ՀՀ նախագահի ընտրություններում և ոչ միայն հայտարարել է, այլև գործնական քայլեր է իրականացնում նախագահի աթոռին հասնելու ուղղությամբ։ Եվ այդ ճանապարհին այնքան է շտապում, որ արդեն սկսել է իր նախընտրական քարոզարշավը։ Այս օրերին հանրապետության տարբեր քաղաքների, ինչպես նաև մայրաքաղաք Երևանի պատերին հայտնվել են Վ. Սեդրակյանի քարոզչական պաստառները՝ “Վերևում Աստված կա” կարգախոսով։
Թերթը տեղեկացել է, որ Վ. Սեդրակյանն այս օրերին նաև տեսասկավառակներ է բաժանում՝ դրանց միջոցով իրականացնելով իր քարոզչությունը։ Երեկ փորձեցինք էպոսագետից պարզել, թե ինչու է խախտում ՀՀ ընտրական օրենսգիրքը և դեռ քարոզարշավը չմեկնարկած՝ զբաղվում սեփական PR-ով։ “Ամբողջ Հայաստանը գիտի, որ այդ գործը արվում է Գյումրիով, Վանաձորով, Գեղարքունիքի մարզով ու Երևանով։ Այո՛, տարածվում են ձայնասկավառակներ իմ տված հարցազրույցների մասին, և դա գովազդ է, այլ ոչ թե քարոզարշավ-նշեց էպոսագետը՝ զայրացած շարունակելով-եթե օրենքը խախտել եմ և քարոզարշավ եմ իրականացնում, դրա համար կա դատախազություն, կա ոստիկանություն, հանրապետականները չեն նկատում, դո՞ւք եք նկատումե։ Իսկապես հետաքրքիր է՝ հատկապես ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինչու է լռում”,- գրում է թերթը։




Լրահոս