Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն ու երգչուհի Ռիհաննան հայտնվել են սկանդալի կենտրոնում, որը սկսվել է ռոմանտիկայով, իսկ այժմ, ինչպես երևում է, կավարտվի դատարանով:
Բանն այն է, որ ֆրանսիական OPS պարբերականը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Ռիհաննան Լեոնարդոյից երեխայի է սպասում:
Հաշվի առնելով այն, որ մի քանի օր առաջ զույգին բռնացրել են պապարացիները, կարելի է կարծել, որ նրանք սիրավեպ ունեն, սակայն որ այսպես արագ բանը հղիության հասնի, տարօրինակ է:
Լեոնարդոն համոզված է, որ կկարողանա հրատարակչությունից մեծ գումար ստանալ:
«Մենք մտածեցինք, որ դա հնարավոր է: Մենք հաստատ համոզված չենք»,- հայտարարել է դերասանը:
Դատական նիստը կկայանա հունիսի 16-ին: Իսկ թե Ռիհաննան կմասնակցի դատավարությանը, հայտնի չէ: