“Ժողովուրդ”-ն արդեն տեղեկացրել էր, որ Իրանը դադարեցրել է 52 անուն ապրանքատեսակների արտահանումը Հայաստան: Ու քանի որ հայտնի չէ, թե մեր հարևան երկիրը երբ կհանի դրված արգելանքը, ՀՀ կառավարությունը նոյեմբերի 6-ին արտգործնախարարությանը հանձնարարել է բանակցություններ վարել Իրանի հետ` խնդրին շուտափույթ լուծում տալու համար: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից թերթը հետաքրքրվեց, թե ինչ ընթացքի մեջ են բանակցությունները Իրանի հետ, և առհասարակ, խնդրի կարգավորմանն ուղղված ինչ քայլեր է պատրաստվում իրականացնել ՀՀ ԱԳՆ-ն: “Ի պատասխան ձեր հարցմանը`հայտնում եմ, որ Թեհրանում Հայաստանի դեսպանության կողմից ձեռնարկվում են քայլեր, որոնց մասին հրապարակային խոսելուց ձեռնպահ կմնամ”,- “ժողովուրդ”-ին պատասխանեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Ժողովուրդ. ՀՀ ԱԳՆ-ն չի գաղտնազերծում իր քայլերը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ