Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին հայտարարել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:
«Էնրիկեն կշարունակի աշխատանքը: Այս մրցաշրջանում նա 10 գնահատականի է արժանանում 10 բալային համակարգում: Էնրիկեից բաժանվելու անհրաժեշտություն չկա»,- նշել է նա:
Նշենք, որ Էնրիկեի և «Բարսելոնա»-ի միջեւ գործող պայմանագիրն ավարտվում է 2016-ի ամռանը: