Եղան ելույթներ, որոնք հերթական ինքնահաստատման ձևն էին. Հովհաննես Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գևորգ Կոստանյանի` 2014 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։ Նա հայտարարեց, թե անհանգստացած է, որ իրավական և դատական բարեփոխումների փուլում խիստ նվազեցվել են ՀՀ սահմանադրությամբ դատախազին տրված լիազորությունները։

«Խնդիրն այն է, որ դատախազությանը վերապահված լիազորությունները սկսել են մեկնաբանվել խիստ սահմանափակ։ Այսօր դատախազական համակարգը վերածվել է գրասենյակային աշխատանքային խմբի, և այնպիսի տպավորություն է, որ իրավական և դատական բարեփոխումների օրինագիծ մշակողները գտնվում են օպերատիվ-հետախուզական խմբի ճնշման տակ։ Այսօր դատախազն իրավունք չունի հանդիպել վկային, չի կարող գնալ դեպքի վայր, ներկա լինել դիակիզման ժամանակ և այլն, եթե գործից ոչ մեկին չի տեսնում, ինչպե՞ս պետք է դատարանում պաշտպանի մեղադրանքը» ,- նշեց Ջհանգիրյանը:

Իսկ հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանն իր ելույթի շեշտը դրեց հիմնականում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին քննադատած անձանց և նրանց ելույթների վրա:  «Այս քննարկումն զերծ չէր պոպուլիստական ելույթներից, եղան ելույթներ, որոնք հերթական ինքնահաստատման ձևն էին։ Փորձ արվեց Facebook-ի իրենց էջում հերթական լայքերը հավաքելու և հավաքեց, սակայն այստեղ պետք է կարևոր լիներ Գևորգ Կոստանյանի հաշվետվության բովանդակությունը»,- նշեց նա:




Լրահոս