Հայաստանի քաղաքացին դատապարտվել է 12 տարվա ազատազրման` Կրասնոգորսկի «Լերուա Մերլեն» առևտրի կենտրոնի կայանատեղում «օրենքով գող» Դավիթ Մելկաձեի սպանության համար, ասվում է ՌԴ Մոսկվայի շրջանի Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ:
Որոշ ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն` Դավիթ Մելկաձեն հայտնի է եղել Դաթո Փոթիեցի մականվամբ ու «օրենքով գող է»:
Սպանության մեջ մեղադրվում է 27-ամյա Հայաստանի քաղաքացի Բախշի Պետրոսյանը, ում դատապարտել են 12 տարվա ազատազրկման:
Հետաքննության տվյալներով` Պետրոսյանը սպանել է Մելկաձեին անձնական հակակրանքից դրդված: Պետրոսյանը իմացել է, որ 2014 թ. փետրվարի 11-ին Մելկաձեն կլինի «Լերուա Մերլեն»-ում, գնացել է այնտեղ ու սկսել է նրան զենքով սպասել ստորգետնյա կայանատեղիում: Իսկ երբ հայտնվել է Մելկաձեն, Պետրոսյանը 3 ամգամ կրակել է նրա վրա: 2 փամփուշտ դիպել է զոհի կրծքավանդակին: