Ժողովուրդ. Թոխմախի Մհերի Rolls Royceն ու նոր ԱԺ-ական համարանիշները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ն իր այսօրվա համարում հրապարակել է “Rolls royce” մակնիշի 013օօ11 համարանիշով ավտոմեքենայի լուսանկար և գրել է, որ այն պատկանում է Երևանի Էրեբունու երկարամյա թաղապետ, այժմ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր): Այս մարդն ի պաշտոնե իրավունք չի ունեցել բիզնեսով զբաղվել, ուստի առնվազն տարօրինակ է, թե 30 տոկոսով աղքատ մեր երկրում ինչ միջոցներով է գնել գերթանկարժեք այս ավտոմեքենան:
Նշենք, որ “Rolls royce”-ի այս մոդելը Եվրոպայում վաճառվում է մոտ 500 հազար ԱՄՆ դոլարով: Բայց սա դեռ ամբողջը չէ: Մ. Սեդրակյանն Աժ պատգամավորի համարներով էլի մի մեքենա ունի: Նրան պատկանող “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի 01 MM 005 համարանիշերը վերջերս փոխվել են 051 օօ 01 պատգամավորական համարանիշերով: Այս “ժեստը” նրան արել է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը (Մուկ), որպեսզի Սեդրակյանն անարգել մտնի խորհրդարանի տարածք:
Հիշեցնենք, որ օօ 01 համարանիշերով ավտոմեքենա վարելու իրավունք ունեն բացառապես Աժ հանձնաժողովների ղեկավարները, տեղակալները կամ խմբակցության ղեկավարները: Բայց Մ. Սեդրակյանը, լինելով Աժ շարքային պատգամավոր, շնորհիվ Հ. Աբրահամյանի, օօ 01 համարանիշեր ունի: “Ժողովուրդ”-ը փորձեց պարզել, թե ինչ արժանիքի համար է Սեդրակյանը նման արտոնություններից օգտվում, բայց չստացվեց: Այս պատգամավորը, ինչպես յուրաքանչյուր “իրեն հարգող” մանդատավոր, մամուլի խոսնակով է շրջում Աժ-ում: Եվ ահա այդ խոսնակը փոխանցեց, թե չեն ցանկանում տեղեկությունը մեկնաբանել:




Լրահոս