
Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին՝ ժամը 01.30-ին, Նարեկացու փողոցի թիվ 47 շենքի մոտ ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգել են 1992 թ. ծնված Վահան Մ.-ի վարած “,Ֆորդ Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել է փայտանյութ` առանց համապատասխան փաստաթղթի: Նշանակվել էր մասնագիտական փորձաքննություն: Ըստ ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ նոյեմբերի 19-ին նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վահան Մ.-ն նշված փայտանյութը հոկտեմբերի 31-ին պատրաստել է “Հայանտառ” ՊՈԱԿ Դսեղի անտառտնտեսության մասնաճյուղի Լորուտի անտառպետության թիվ 1 պահաբաժնից` հատելով կաղնի և բոխի տեսակի ծառեր: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: