
«Ֆիորենտինա»-ի ղեկավարությունը պաշտոնանկ է արել ակումբի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելաին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Օրեր առաջ ակումբի ղեկավարության և մարզչի միջև վեճ էր ծագել այն բանի պատճառով, որ նա ժամանակ խնդրեց՝ մինչ 2016թ. պայմանագիրը երկարաձգելու մասին առաջարկի շուրջ մտածելու համար:
Իտալական ակումբը մտադիր չէր սպասել, քանի որ մոտ ժամանակներս ակումբը պետք է սկսի նախապատրաստվել նոր մրցաշրջանին և այդ պատճառով 40-ամյա մասնագետը պաշտոնանկ արվեց: Ակումբն արդեն սկսել է նրան փոխարինողի փնտրտուքները: