Աբովյանում բոլորն ընտրողներ են, մինչև 18 տարեկան երեխա չկա. ուշագրավ իրողություն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս կիրակի Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ քանի դեռ ընտրացուցակների վիճակը չի կարգավորվել, ՀՀ-ում ցանկացած ընտրության արդյունք չի կարող արժանահավատ լինել: «Ժողովուրդ»-ը փոքրիկ համեմատությամբ ուշագրավ իրողություն բացահայտեց: Օրինակ՝ Աբովյան քաղաքը, ըստ ԿԸՀ-ի ներկայացրած ընտրացուցակների, ունի 43 հզ. 800 ընտրող, մինչդեռ ընդհանուր բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, 44 հզ. 300 է: Արտաշատում ընտրացուցակներով ընտրողների թիվը 21 հզ. է, իսկ բնակչության պաշտոնական թիվը` 21 հզ. 300:

Այսինքն՝ ստացվում է, որ Աբովյանում եւ Արտաշատում ողջ բնակչությունը ընտրողներ են, այդ քաղաքներում մինչեւ տասնութ տարեկան երեխա գրեթե չկա: Իսկ Ալավերդի քաղաքի դեպքում իրավիճակն ավելի խայտառակ է, այստեղ ընտրողների թիվը մի 3 հազարով ավել է բնակչության պաշտոնական թվից: Ալավերդին պաշտոնական տվյալներով ունի 13 հզ. 700 բնակիչ, ընտրողների թիվը կազմել է 16 հզ. 474: Իսկ թե քանի հանգուցյալ կա ցուցակներում, դժվար չէ կռահել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս