«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի՝ ԱԺ այցելությունից եւ ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպումից մոտ մեկ շաբաթ է անցել, բայց իշխող կուսակցության ներկայացուցիչները դեռ չեն կարողանում զսպել նրա հանդեպ իրենց տածած զայրույթը: Մասնավորապես, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինձ թվում է, որ Բիբինը անպայման պետք է պատժվի, հենց չհիմնավորված, ակնհայտորեն չհիմնավորված ծախսեր ներկայացնելու փաստի համար միայն: Որպես պերսոնա` պետք է պատժվի»:
Այն, որ ՀՀԿ-ականներին զայրացրել է ՀԷՑ-ի էլէներգիան թանկացնելու վերաբերյալ հայտը, այդքան էլ արժանահավատ չէ ու չէ հենց այն պատճառով, որ ՀԷՑ-ի կողմից նախորդ տարիներին ներկայացրած հայտերն էլ հիմնավորված չեն եղել: ՀՀԿ-ականների այս զայրույթի իրական պատճառը, թերեւս, այն է, որ իրենց հետ հանդիպման ժամանակ Բիբինն իրեն պահել է տանտիրոջ, կամ ավելի ճիշտ, գաղութատիրոջ պես, ինչը խոցել է իշխանական պատգամավորների արժանապատվությունը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: