Գլխավոր դատախազությունը խիստ գաղտնի գրագրության մեջ է ռուսական կողմի հետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ գրագրության մեջ է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության հետ: Սակայն ողջ գրագրությունը հրահանգված է գաղտնի պահել, եւ այժմ հայտնի չէ, թե դրանց արդյունքում կողմերն ինչ պայմանավորվածության են հանգել:

Հիշեցնենք՝ ի սկզբանե ենթադրվում էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է կարողանա հասնել նրան, որպեսզի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում գտնվող ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը հանձնվի ՀՀ իրավապահներին: Հետագայում պարզվեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ռուսական կողմից քրեական գործի նյութերն էր պահանջել ընդամենը: Այս պահին, սակայն, հայտնի չէ նաեւ՝ արդյո՞ք Պերմյակովի դատի ժամանակ, որն, ինչպես մի քանի անգամ հայտարարել է ռուսական կողմը, տեղի է ունենալու ՌԴ դատարանում, Հայաստանի դատախազությունը կկարողանա՞ մեղադրանք ներկայացնել, թե՞ ոչ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս