
Այսօր Ազգային ժողովում ընթանում են Քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումներ։ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը։ Նա հավաստիացրեց, թե լիովին ծանոթ է և տիրապետում է համակարգի խնդիրներին։
“Ես հակված չեմ կոսմետիկ լուծումների։ Պաշտոնյաները կարող են մի քանի տարով պաշտոնավարել, բայց խնդիրների լուծումները պետք է հիմնավոր լինեն”,- ասաց Հ. Թովմասյանը։ Նա նշեց, որ հակված է ՔԿՀ-ներում գտնվող մարդկանց համարել ընդամենը սխալ գործած անձինք, որոնք դեռ կարող են ծառայել իրենց ընտանիքին և հայրենիքին, և մարդը որ գտնվում է ազատազրկման վայրում, պատիժը հենց ազատազրկումն է, և դրանից առավել պատիժ չպտք է լինի։
Անդրադառնալով ՔԿՀ-ներում ինքնախեղումների փաստերին՝ նախարարը նշեց, որ դրանք վաղուց գոյություն ունեն, այս տարվա ընթացքում ՔԿՀ-ներից բռնագանձվել է 2607 կտրող-ծակող գործիք, և ինքնախեղման յուրաքանչյուր դեպք քննվում է առանձին։