
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանական վերնախավում շարունակում են քննարկել Չինաստանի 9 մլն բնակիչ ունեցող Սիան քաղաքի քաղաքապետ Դոն Ցզյունի գլխավորած պատվիրակության այցը Գյումրի: Կարծիք կա, որ Բալասանյան-Չինաստան մերձեցումը Սերժ Սարգսյանի՝ վերջերս Չինաստան կատարած պաշտոնական այցի շարունակությունն է եւ նույնիսկ կարող է գեոքաղաքական հետեւանքներ ունենալ: Բայց միեւնույն ժամանակ պարզ չէ, թե ռեալ եւ շոշափելի ինչ հետեւանքներ կունենան այդ այցերը՝ ներդրումների տեսքով: Չի բացառվում, որ ամեն ինչ մնա արձանագրությունների եւ հռչակումների մակարդակում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: