
Այսօր` տեղի ժամանակով 4:09-ին 5.2 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Հունաստանում, ուժեղ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Աթենքում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աթենքից 77 կմ հյուսիս-արևմուտք՝ Հալկիդա քաղաքից 24 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը եղել է 5 կմ խորության վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Զոհերի ու ավերածությունների մասին ոչ մի տեղեկություն դեռևս չկա: