
Շվեդիայի Գալիվարե բնակավայրում հանգստյան օրերին անցկացվել են Սանտա Կլաուսների ամենամյա ձմեռային մրցումներ։ Ամբողջ աշխարհից հավաքվել են Սանտա Կլաուսներ և Ձմեռ պապեր՝ Սանտա Կլաուսների ձմեռային խաղերին մասնակցելու նպատակով։ Հաղթող է ճանաչվել Հոլանդիայի Սանտա Կլաուսը: Միջոցառումից հետո Ծննդյան տոների քաղաքային շուկայում բոլոր ներկաները տաքացել են գլինթվեյնով կամ տաք շոկոլադով։