Հայաստանի առաջատար բանկերից մեկը՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր հաճախորդներին առաջարկում է հարմարավետ և ժամանակակից եղանակով առցանց ռեժիմում կատարել բանկային գործարքներ Telcell համակարգին միացված ավելի քան 1200 վճարային տերմինալների և 30 մասնաճյուղերի միջոցով, որոնք տեղակայված են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում և ԼՂՀ-ում:
Առանց մասնաճյուղ այցելելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հաճախորդները կարող են համալրել իրենց քարտային և հաշվարկային հաշիվները, ինչպես նաև կատարել վճարային քարտերով վարկային գծերի մարում ՙՔարտային հաշվի համալրում՚ բաժնում:
Մոտ ապագայում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ նախատեսում է ավելացնել Telcell տերմինալով կատարվող գործարքների ընտրացանկը, մասնավորապես հնարավոր դարձնել տարբեր տեսակի վարկատեսակների առցանց մարումները: